Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը:
Կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերը, ընդգծել առևտրի զարգացման դրական դինամիկան:
«Փոխվարչապետները վերահաստատել են համագործակցության բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը»,- նշված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ: