Միջազգային հանրությունը շարունակում է ողջունել հարաբերությունները կարգավորելու մտադրության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում համատեղ հայտարարությունն օգտագործել տևական խաղաղության ապահովման համար, իսկ Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի ենթահանձնաժողովի ղեկավարը հայտարարությունը հույսի շող է համարել: Կանադայի արտգործնախարարի գնահատմամբ՝ կատարվածը լուրջ առաջընթաց է խաղաղության ճանապարհին: Տարածաշրջանային, միջազգային նորությունները՝ տեսաշարում:
Միջազգային իրադարձությունների մանրամասները՝ տեսանյութում։