Տեղի է ունեցել Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառումը, որում ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարն իր ելույթում մասնավորապես նշել է, որ.
-
ՀՀ ԱԺ֊ի քննարկմանն է ներկայացվել Զբոսաշրջության մասին օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կանոնակարգելու զբոսաշրջության ոլորտը.
-
վերջին 4 տարիներին Կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտում կատարվող ներդրումներն ավելացել են 6,5 անգամ.
-
այս տարվա 11 ամսվա տվյալներով Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ. դա երկրի համար բացարձակ ռեկորդ է։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը ներկայացրել է ոլորտի 2023 թվականի ձեռքբերումները և 2024 թվականին նախատեսվող ծրագրերը։