Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պետ - ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հանդիպել է Իտալիայի պետական ոստիկանության ղեկավար Վիտտորիո Պիսանիի հետ։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ կողմերը կարևորել են 2010 թ. ստորագրված Հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում մի շարք ուղղություններով իրականացվող համագործակցությունը։
Պետական ոստիկանության ղեկավարը կարևորել է ՆԳՆ ընթացող բարեփոխումները և պատրաստակամություն է հայտնել աջակցելու իրականացվող գործընթացներին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2024 թ. ընթացքում Իտալիայի Հանրապետությունում վերապատրաստել 20 ոստիկանների, որոնք կզարգացնեն իրենց կարողությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության իրականացման ոլորտում։