ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը` X-ի միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:
«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ պահվող անձանց ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների և երկար սպասված խաղաղության պայմանագրի կնքման հստակ պարտավորության մասին։ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է այդ ջանքերին»,- նշել է Խավիեր Կոլոմինան։
Մանրամասները՝ ռեպորտաժում: