Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով Հունաստան է:Սա Թուրքիայի նախագահի երկրորդ այցն է հարևան երկիր վերջին 70 տարվա ընթացքում:
Այցի շրջանակներում Ռեջեփ Թայիթ Էրդողանը հանդիպել է Հունաստանի նախագահի, որից հետո երկրի վարչապետի հետ: Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են վերագործարկել իրենց հարաբերությունները՝ մշակելով ճանապարհային քարտեզ, որը նախատեսված է երկկողմ հարաբերւթյուններում նոր շրջան սկսելու համար:
Գործընկերները պայմանավորվել են կենտրոնանալ բարիդրացիական հարաբերությունների, հաղորդակցության բաց ուղիների, առևտրի ծավալների խթանման և հատկապես Էգեյան ծովում իրենց խնդիրների վրա: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է չխուսափեն խոսել իրենց տարաձայնությունների մասին և պետք է անկեղծորեն քննարկեն և փնտրեն լուծումների: «Հանուն հաջորդ սերնդի, մենք պարտավոր ենք կառուցել վաղվա օրը՝ խաղաղ, առաջընթացի և համագործակցության վաղվա օրը»: Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ նշել է, որ Թուրքիայի և Հունաստանի միջև չկա որևէ խնդիր, որը հնարավոր չէ լուծել։ «Ամբողջ տարածաշրջանի շահերից կբխի Կիպրոսի հարցում հասնել արդար, տևական և կայուն լուծման՝ հիմնվելով կղզու իրողությունների վրա», - հավելել է նա։Էրդողանը նաև նշել է, որ ցանկանում է «օրինակ ծառայել աշխարհին»՝ Թուրքիայի և Հունաստանի միջև համատեղ քայլերի ձեռնարկմամբ։
Մանրամասները՝ ռեպորտաժում։