Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշակի քայլեր ձեռնարկելու որոշման մասին։
«Ողջունում ենք երկու երկրի միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշակի քայլեր ձեռնարկելու որոշումը, որը նշված է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ: Մենք աջակցում ենք վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ քայլերի ընդունման վերաբերյալ քննարկումները շարունակելու որոշմանը։
Ցանկանում ենք, որ որքան հնարավոր է շուտ ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, որը կլինի Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատման կարևոր իրադարձություններից մեկը»,- ասված է հայտարարության մեջ։