Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու հանրապետությունների ղեկավարների ջանքերը ողջունել է նաև Մեծ Բրիտանիան: Այդ երկրի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Ինձ շատ ոգևորում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը, որը վերահաստատում է հարաբերությունները կարգավորելու նրանց մտադրությունը։
Ինչպես ես ընդգծել եմ երկու երկիր կատարած իմ վերջին այցի ժամանակ, Մեծ Բրիտանիան լիովին աջակցում է պատմական և տևական խաղաղության հասնելու նրանց ջանքերին»։