Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի՝ Մանվել Բադալյանի ընտրությունից հետո ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը արտահերթ ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից համաձայնեցված և առաջադրված միասնական թեկնածուի քվեարկությանը «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցել:
«Սրանից ավելի լավ առհավատչյա մեր պնդումներին առ այն, որ մեր ընդդիմադիր խմբակցությունները և հատկապես վերջին ժամանակներում դրանցից մեկը, ոչ թե քաղաքական գործունեությամբ են զբաղվում, այլ տրոլինգով են զբաղված, սպոյլերությամբ են զբաղված, սպամինգով են զբաղված, չգիտեմ, իրենք ամեն ինչ են՝ բացի խմբակցությունից, իրենք քաղաքական ուժ էլ չեն երևի թե: Կարելի է հիմա պաշտոնապես հայտարարել, որ այդ քաղաքական ուժն ավարտվեց այս, թվում է թե, տրիվիալ, աննշան դեպքով: Ես ուղղակի ապշած եմ:
Եվ ես կարծում եմ՝ այս օրը պետք է մտնի համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ»,- ասաց նա:
Ռուբեն Ռուբինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկել ընդդիմության թեկնածուին: