Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ում գրել է. «Առաջնորդվելով մարդասիրական արժեքներով և որպես բարի կամքի դրսևորում` Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի: Իր հերթին, մարդասիրական արժեքներից ելնելով և որպես բարի կամքի արտահայտություն` Հայաստանն ազատ է արձակում երկու ադրբեջանցի զինծառայողների»:
Հիշեցնեմ՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, վերահաստատել խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու մտադրությունը:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ դա ի շահ Հայաստանի է լինելու և ի շահ տարածաշրջանի խաղաղության ու կայնության: