Միացյալ Նահանգները ողջունում է 32 հայ և 2 ադրբեջանցի պահվող անձանց ազատ արձակման մասին հայտարարությունը։
«Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր քայլ է՝ հաշվի առնելով, որ կողմերն աշխատում են խաղաղության համաձայնագրի վերջնականացման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասված է պետքարտուղարության հայտարարությունում։
«Ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար»,- հայտարարել է պետքարտուղարությունը՝ հավելելով՝ Վաշինգտոնը կշարունակի աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին։
Մանրամասները՝ ռեպորտաժում: