ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է դիվանագիտական ծառայության պաշտոն համարվող գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն: Օրինագիծն առաջարկվում է լրացնել նոր մասով, համաձայն որի՝ պաշտպանության հարցերով ռազմական կցորդները կարող են ունենալ տեղակալներ և օգնականներ: Նախատեսվում է նաև ամրագրել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմից և պետական կառավարման մարմինների համակարգից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել ԱԳՆ՝ նախարարության և նշված մարմինների միջև պայմանավորվածության դեպքում:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ օրենքի նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, իսկ որոշ կարգավորումներ համապատասխանեցվել են «Հանրային ծառայության մասին» օրենսդրությամբ սահմանված դրույթներին:
Հարակից զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն առաջարկել է կատարել լրացում, ըստ որի՝ կադրերի ռեզերվում գրանցվում են նաև դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք: Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ լինում են դեպքեր, երբ մրցույթի մասնակիցները հավասար միավորներ են հավաքում, բայց պաշտոնի թափուր տեղը մեկն է և նշանակվում է մեկը: Սարգիս Խանդանյանն առաջարկում է մրցույթը հաղթած, բայց չնշանակված անձին գրանցել դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում՝ առանց դիվանագիտական ստաժ համարելու:
Կառավարության ներկայացուցիչն իր եզրափակիչ ելույթում տեղեկացրել է, որ Սարգիս Խանդանյանի առաջարկն ընդունվում է:
Օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից արժանացել է դրական եզրակացության:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարի խոսքով առաջարկվում է դիվանագիտական ծառայության պաշտոն համարվող գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն: Օրինագիծն առաջարկվում է լրացնել նոր մասով, համաձայն որի՝ պաշտպանության հարցերով ռազմական կցորդները կարող են ունենալ տեղակալներ և օգնականներ: Նախատեսվում է նաև ամրագրել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմից և պետական կառավարման մարմինների համակարգից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել ԱԳՆ՝ նախարարության և նշված մարմինների միջև պայմանավորվածության դեպքում: