Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ներկայացրել են գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը տնտեսության առանցքային ճյուղ է, կարևոր համարել բնագավառի շարունակական զարգացման ուղղված ծրագրերի իրականացումը: Վարչապետը նաև հանձնարարել է զրոյացնել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությանն ունեցած հեռուստաընկերությունների պարտքը:
Մանրամասները՝ ռեպորտաժում։