Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ համայնքում անցնող տարում իրականացվել է սուբվենցիոն 1 ծրագիր, որի շրջանակում կապիտալ վերանորոգվել են ներհամայնքային մի շարք ճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Մասնավորապես, Կառավարություն-համայնք փոխգործակցությամբ իրականացվել է «Շամիրամ համայնքի ներհամայնքային 1-ին փող․, 2-րդ նրբանցքի, 1-ին փող․, 9-րդ փակուղու ձոր իջնող հատվածի, 3-րդ փող․, 4-րդ նրբանցքի, 4-րդ փող․, 7-րդ նրբանցքի ասֆալտապատում և կապիտալ վերանորոգում» ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 32 մլն 828 հազար դրամ է։
Ծրագիրն ավարտված է 100 %-ով։