Աշխաբադում կայացած թուրքմենա-թուրքական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին քննարկվել է թուրքմենական գազի մատակարարումը Թուրքիա Իրանի տարածքով, ընդգծվել նման նախագծի արդիականությունը։
Լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ ընդգծվել են վերջին տարիներին Թուրքմենստանի ստեղծած գազատրանսպորտային ենթակառուցվածքի լայն հնարավորությունները, որոնց շնորհիվ երկիրը կարող է բնական գազի մեծ ծավալներ արտահանել արևմտյան ուղղությամբ:
Նիստի մասնակիցները համաձայնել են, որ նախագիծը հեռանկարային է, և պայմանավորվել են առաջիկայում բանակցություններ սկսել պրոֆիլային գերատեսչությունների և ընկերությունների ղեկավարների մակարդակով: