Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների համաժողովը:
Միջոցառմանը հրավիրված են ԱլԳ վեց երկրներից հինգը՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան և Մոլդովան: Բելառուսը պատժամիջոցների պատճառով հրավեր չի ստացել:
Համաժողովում նախագահելու է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ ընդլայնման և բարիդրացիության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։