ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Բաքվում ունեցած «դրական և կառուցողական հանդիպումների» մասին։
«Ինչպես ասացի նախագահ Ալիևին, ԱՄՆ-ը ողջունում է Կենտրոնական բանկի ղեկավարի և էներգետիկայի նախարարի այցերը, իսկ պետքարտուղար Բլինքենը հույս ունի շուտով արտգործնախարարներ Բայրամովին և Միրզոյանին ընդունել Վաշինգտոնում՝ խաղաղ բանակցությունների համար»,- նշել է Օ՛Բրայենը: