Ավարտվել է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 141+500-կմ 143+300 հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
1.8կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Քեթիի լեռնանցքով։ Հիմնանորոգումը մեկնարկել էր 2023 թվականին։
Կապալառու կազմակերպությունն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։