Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը:
Այսօր դեկտեմբերի 7-ն է՝ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը:
Մինչ նիստի մեկնարկը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը խորհրդարանականներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը:
Հիշեցնենք՝ 35 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան:
Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40 տոկոսը։ Լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ՝ Գյումրի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։