Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի իր պաշտոնակից Էբրահիմ Ռայիսիին: Նա Ռաիսիին խնդրել է լավագույն բարեմաղթանքները փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին:
«Նրա աջակցության շնորհիվ մենք լավ դինամիկա ունենք վերջին տարիներին։ Անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել է 20 տոկոսով, լավ արդյունքների է հասել՝ 5 միլիարդ դոլարի»,- ասել է Պուտինը:
Նա ընդգծել է ենթակառուցվածքային ծրագրերի նշանակությունը, ինչպես նաև կարևորել տարածաշրջանային հարցերի շուրջ քննարկումները, մասնավորապես՝ իրավիճակը Գազայի հատվածում:
Իր հերթին, Ռայիսին դրական է գնահատել Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը, հավելել՝ պետք է զարգացնել էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության ոլորտներում գործակցությունը: Նա կարևորել է երկկողմ հարաբերությունների քննարկումը:
Գազայի հատվածում տեղի ունեցողը Ռայիսին ցեղասպանություն է որակել: