Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է «ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում խոշոր բեկումը, երբ նրանք հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ»:
X-ի իր էջում նա հետևյալ գրառումն է արել.
«Ողջունում ենք պահվող անձանց ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ մեկնարկը:
Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ առաջնորդությամբ իրականացվող Բրյուսելյան գործընթացի առանցքային նպատակը. այսօրվա առաջընթացն առանցքային քայլ է:
Այժմ ես առաջնորդներին կոչ եմ անում հնարավորինս արագ ավարտին հասցնել Հայաստան-Ադրբեջան խաղաղ համաձայնագիրը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով տեղեկացնում են` Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ, Հայաստանը` 2 ադրբեջանցի զինծառայողի: