Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Հունաստան: Սա Թուրքիայի նախագահի երկրորդ այցն է հարևան երկիր վերջին 70 տարվա ընթացքում:
Էրդողանի պատվիրակության կազմում են արտաքին գործերի, պաշտպանության, ֆինանսների, ներքին գործերի, մշակույթի և զբոսաշրջության, կրթության, առևտրի, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարները, նախագահի աշխատակազմի հետ կապերի գրասենյակի ղեկավարը և նախագահի գլխավոր խորհրդականը: Նա հանդիպել է Հունաստանի նախագահի և վարչապետի հետ:
Էրդողանն ուԿիրիակոս Միցոտակիս Միցոտակիսը կմասնակցեն Թուրքիա-Հունաստան Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հինգերորդ հանդիպմանը։ Խորհրդի նիստում, որը տեղի կունենա նախարարների մասնակցությամբ, կվերանայվեն Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները բոլոր հարթություններում և կքննարկվեն երկու երկրների միջև գործակցության բարելավման հնարավորությունները։ Նախատեսվում է, որ հանդիպումները կներառեն մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ։ Այցի օրակարգում է նաև երկկողմ հարաբերությունների իրավական բազայի ամրապնդմանն ուղղված տարբեր համաձայնագրերի ստորագրում։
Միջազգային այլ իրադարձությունները՝ տեսաշարում: