Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթի նախնական և որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանը, որպես ցածր վարկանիշ ունեցող երկիր, ընդգրկված էր նախնական փուլի մասնակիցների շարքում:
ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ վիճակահանության արդյունքում Հայաստանը ներկայացնող թիմը (կոնկրետ թիմը պարզ կդառնա ավելի ուշ) ընդգրկվեց նախնական փուլի A խմբում, որտեղ կմրցի Էստոնիայի և Ալբանիայի թիմերի հետ: Մրցաշարը տեղի կունենա 2024 թ. մայիսին Ալբանիայում:
Նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանը ներկայացնող թիմը որակավորման փուլում կընդգրկվի 5-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Չեխիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Շոտլանդիայի թիմերը:
ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթը մրցաշար է, որին մասնակցում են ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների տարբեր մարզեր ներկայացնող սիրողական թիմեր: Հայաստանը կմասնակցի այս մրցաշարին 2010/2011 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ: