Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: Պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել քվեարկությանը, հետևաբար քվեատուփում քվեաթերթիկներ առկա չեն եղել: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 7-ի նիստին հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Ավելի վաղ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Հայկուհի Հարությունյանի մասով քվեարկությանը:
Նարեկ Բաբայանը հայտարարեց նաև Նարինե Ավետիսյանի մասով քվեվարկության տեղի ու ժամի մասին, որից հետո Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց՝ քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի մյուս թեկնածուն՝ Նարինե Ավետիսյանը, հրաժարվեց եզրափակիչ ելույթից, հետևաբար խմբակցությունը չի մասնակցի նաև նրա մասով քվեարկությանը: