Արդեն իսկ շուրջ 4000 ուսուցիչ ստանում են բարձրացված վարձատրություն, և սա ներառում է 200 հազար դրույքաչափը, 30-50 տոկոս՝ կամավորման ատեստավորման համար: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերի փաստացի բարձրացման դեպքերին:
«Մենք ունենք բազմաթիվ ուսուցիչներ, որոնք նաև տարակարգ ունեն և նրանք նաև դրան հավելում ստանում են մինչև 50 տոկոս հավելավճար տարակարգից: Այս տարվա սեպտեմբերից ունենք ուսուցիչներ, որոնք բնագիտական առարկաներ են դասավանդում՝ «Ինֆորմատիկա», և այդ ուսուցիչները 25 տոկոս հավելավճար են ստանում՝ անկախ ատեստավորումից: Իսկ ովքեր ատեստավորված են 200 հազար դրույքաչափի հաշվարկով, և գյուղական փոքր դպրոցների ուսուցիչները ստանում են բոլոր առարկաների մասով մինչև 50 տոկոս հավելավճար:
Հազարավոր ուսուցիչներ այն ուսուցիչների թվում են, որոնք ունեն բարձրացված վարձատրություն: Եթե Ձեզ հետաքրքիր է, կարող եք գնալ ցանկացած գյուղական՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոց, հարցնեք՝ ինչքան է բարձրացել աշխատավարձը»,- ասաց նախարարը: