Իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Վայոց Ձորի նոր մարզպետ է նշանակվել Կոլյա Միքաելյանը։ Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության՝ դեկտեմբերի 7-ի նիստում:
«Շարունակելու եմ կոչել կյանքի կոչել Կառավարության այն բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը»,- ասաց Կոլյա Միքաելյանը։
Հիշեցնենք՝ Միքաելյանը զբաղեցրել է ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի պաշտոնը: