«Քաղաքացիական պայմանագրի» համար չկան ֆավորիտներ,- հայտարարել է խմբակցության ղեկավարը՝ դիմելով խորհրդարան չեկած Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է պատճառները. երեք թեկնածուից մեկը վատառողջ է, մյուսի ծրագրերը փոխվել են: Խորհրդարանը լսել է դատավորի՝ ներկայացած միակ թեկնածուին, նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուներին:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: