ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանում ներկայացրեց երեկ տեղի ունեցած քվեարկությունների արդյունքները:
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը:
«Քվեատուփում առկա էր 68 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Սերգեյ Մարաբյան՝ կողմ՝ 68, Ռուբիկ Մխիթարյան՝ կողմ՝ 0, Մանվել Շահվերդյան՝ կողմ՝ 0»,- հայտնեց Բաբայանը:
Նշենք՝ երեկ Ազգային ժողով էր ներկայացել միայն Սերգեյ Մարաբյանը, մյուս երկու թեկնածուները բացակայում էին, մեկը՝ վիրահատության պատճառով, իսկ մյուս թեկնածուն հրաժարվել էր թեկնածության առաջադրումից: