Ռուսաստանը խիստ բացասաբար է վերաբերվում ցանկացած երկրի կողմից Կիևի ռեժիմին օգնելու ցանկացած դրսևորման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Ուկրաինա ռազմական մատակարարումների վերաբերյալ հարցին:
«Դա վերաբերում է բոլոր երկրներին՝ անկախ նրանից, թե մենք ինչ կապերով ենք կապված»,- ասել է Զախարովան, հավելել՝ այդ զենքերով սպանում են ՌԴ քաղաքացիների: