Վաշինգտոն-Բաքու լարվածության ֆոնին ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մեկնել է Բաքու: Ջեյմս Օ՛Բրայենը հանդիպումից հետո գրառում է կատարել X-ի միկրոբլոգում, հայտնել՝ Ալիևի հետ կառուցողական զրույց է ունեցել, քննարկել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ապագան։
Օ՛Բրայենի խոսքով՝ տարածաշրջանում կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական նոր հնարավորություններ կստեղծի։
Նա նաև աջակցություն է հայտնել տարածաշրջանում հաղորդակցությունների բացման վերաբերյալ քննարկումներին։
Իլհամ Ալիևն էլ հայտարարել է՝ խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և Վաշինգտոնը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայունության հաստատման գործընթացին: