ՆԱՏՕ-ն, Եվրամիության օրինակով, պետք է թեկնածու երկրներին հստակ հանձնարարականներ տա, որպեսզի տեսանելի դառնա նրանց առաջընթացը դաշինքին ինտեգրվելու ճանապարհին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Բրյուսելում՝ Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստին։
«ԵՄ-ին ինտեգրման հարցում առաջընթացի պայմաններում կարևոր է, որ ՆԱՏՕ-ն ևս ներկայացնի մոտեցումները, որոնք վերջին շրջանում ունի Եվրամիությունը. կոնկրետ ակնկալիքներ լինեն հանձնարարականների տեսքով, որին հաջորդեն համապատասխան որոշումները, երբ մենք այս կամ այն հանձնարարականով առաջընթաց ենք գրանցում։ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ն էլ որդեգրի այդ մոտեցումները և մեզ ասի ճշգրիտ չափանիշների ու ակնկալիքների մասին»,- ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը:
Պապուաշվիլին Բրյուսել կատարած այցի ընթացքում նաև հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեի հետ: