ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Գյումրու Դարբնության ավանդույթի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ներառվելուն: X-ի իր էջում նա հետևյալ գրառումն է արել.
«Այս արձանագրությունը միանում է Հայաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ մշակութային նյութական ժառանգության ցուցակում ներառված հետևյալ բաղադրիչներին.
Դուդուկ, քոչարի, լավաշ, խաչքարեր, հայկական տառարվեստ, ուխտագնացություն Սուրբ Թադեոս Առաքյալի վանք, «Սասնա ծռեր» հայկական էպոս»։