Վաշինգտոնը ցանկանում է համոզված լինել, որ կկարողանա օգնության հասնել կարիքավորներին ամբողջ աշխարհում՝ հայտարարել է Էնթոնի Բլինքենը ԱՄՆ գլոբալ առաջնորդության կոալիցիայի կազմակերպած միջոցառմանը: ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է աջակցի նաև էթնիկ հայերին:
Բլինքենը պնդել է՝ ամերիկյան կողմի աջակցությունը դուր չի գալիս որոշ դերակատարների՝ մասնավորապես Պեկինում, Մոսկվայում և Թեհրանում: