Մոսկվայում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի և տարածաշրջանային գործընթացների շուրջ:
Ադրբեջանի ԱԳՆ տվյալով՝ նախարարները դրական են գնահատել վերջին ամիսներին տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներն ու միջգերատեսչական շփումները:
Նշվում է, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության զարգացմանն առնչվող ծրագրերը, կարևորել Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային նոր կապի ստեղծման աշխատանքների արագացումը։
Բայրամովն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։