«Խաղաղության խաչմերուկը» միայն տնտեսական հաշվարկ չէ. այն շատ ավելի ընդարձակ և շատ ավելի համապարփակ նախագիծ է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:
Նա միաժամանակ նշեց, որ նախագծի տնտեսական օգուտների վերաբերյալ կան միջազգային կազմակերպության կողմից արված հաշվարկներ:
Փաշինյանն ընդգծեց, որ, բացի տնտեսական նշանակությունից, նախագիծն ունի շատ ահռելի քաղաքական անվտանգային նշանակություն, տարածաշրջանային նշանակություն: «Բաց ճանապա՞րհն է լավ, թե՞ փակ ճանապարհն է լավ. կներեք, եթե դրա համար էլ պետք է հետազոտություն անենք, ուրեմն կարող է պարզվել՝ մեզ ուրիշ հետազոտություններ են պետք»,- ասաց վարչապետը: