Դատախազությունն ու պաշտպանները ներկայացրել են ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի մեղադրական դատավճիռը բողոքարկելու հիմնավորումները: 2020-ի նոյեմբերին մահացած Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ մեղադրական դատավճիռը հրապարակվել էր նոյեմբերի 27-ին: Նազիկ Ամիրյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, համաներմամբ չէր կալանավորվել, բայց պարտավորվել էր վերադարձնել պետությանը հասցված վնասը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: