Երևան համայնքում ավտոկայանատեղիների 2023 թ. վճարները սահմանվել են Երևանի ավագանու 27.12.2022 թ. թիվ 687-Ն որոշմամբ և գործելու են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ժամը 24:00-ը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Հետևաբար 2023 թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարված տարեկան՝ 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն 2023 թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կայանման վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2024 թ. ավտոկայանատեղերի դրույքաչափերը կսահմանվեն Երևանի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ: