Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 7-ի ժամը 07։00-ը ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկինի-Բուզանդի հատվածի երթևեկությունը:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: