Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:
Թեկնածուին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 6-ի նիստին ներկայացրեց մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը:
Հայկուհի Հարությունյանը 1998-2003 թթ. սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի պատմության և իրավագիտության ֆակուլտետում: ԱՄՆ Մինեսոտայի համալսարանում ստացել է մագիստրոսի որակավորում առաջնորդության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտում: 2014-2015 թթ. ուսանել է ՔԴԵԴ-ում: 2018-ին ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում մասնակցել է «Ժողովրդավարություն, զարգացում և իրավունքի գերակայություն» թեմայով դասընթացին:
2010-ից Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է: 2013-2019-ին եղել է «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ նախագահ, 2004-2017 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ, 2016-2018 թթ.՝ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ:
2019-ին ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնում, ինչից հետո՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև 2023 թվականի նոյեմբերի 19-ը: