Հայաստանում արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոն կստեղծվի: 2024 թվականի պետբյուջեով նախատեսվում է կենտրոնի ստեղծման և վերջինիս աշխատանքների համար հատկացնել շուրջ 3,5 միլիարդ դրամ: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 6-ի նիստին 2024-ի պետբյուջեի հատկացումների մասին քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Նա շնորհակալություն հայտնեց Կառավարությանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2024-ի պետբյուջեում իր առաջարկները ներառելու համար:
«Նպատակն է որակյալ ենթակառուցվածքներ ստեղծելը, որն առաջ կմղի արհեստական բանականության հետազոտությունները, նորարարությունները և կնպաստի տեխնոլոգիական առաջընթացին և տարբեր ոլորտներում բարդ խնդիրների մշակմանը:
Տարածաշրջանում նման կենտրոն գոյություն չունի, և Հայաստանն առաջինը կլինի դրա ներդրման առումով»,- ասաց Հակոբ Արշակյանը: