Հակոբ Միհրանյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 6-ի նիստին տեղեկացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 69-ը, թեկնածուի օգտին քվեարկել է 69 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
Հիշեցնենք, որ Հակոբ Միհրանյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: