ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվեցին լրագրող, արվեստի քննադատ, մեդիավերլուծաբան Նունե Հախվերդյանը և գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Հակոբյանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 6-ի նիստին ասաց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 69-ը: Երկու թեկնածուների ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 68 կողմ, 1 դեմ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր լրագրող, արվեստի քննադատ, մեդիավերլուծաբան Նունե Հախվերդյանի և գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Հակոբյանի թեկնածություննները: