Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով առաջին նիստն է անցկացվել: Դատախազությունը հիմնավորում է, որ Քոչարյանի որդու կարողությունը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, և պահանջում է բռնագանձել բնակարաններ, տարածքներ ու շինություններ, նաև մասնակցություններ մի շարք ընկերություններում: Դատախազությունը առանձին հայցով էլ Ռոբերտ Քոչարյանից և ընտանիքի անդամներից պահանջում է բռնագանձել 25 անշարժ գույք և 36 մլրդ դրամ:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: