Ջրառատի դպրոցում նորամուտ էր: Վարչապետ Փաշինյանը շաբաթ էր այցելել դպրոց, տեղում պարզել շինարարության ժամկետների խախտման պատճառները: Դասերը պետք է սկսվեին դեռ երկու ամիս առաջ: Այս ընթացքում աշակերտները դասի են հաճախել Հրազդանում՝ սպասելով իրենց դպրոցի շինարարության ավարտին: Նորակառույցն այժմ ունի ժամանակակից պայմաններ, սակայն ֆիզկուլտուրայի ուսուցչի կարծիքով՝ մարզադահլիճն ունի կահավորման թերություններ: Կոտայքի մարզպետն էլ պնդում է, որ նորմերի խախտում չկա:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: