«Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով համաժողովը միավորել է հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետներին: Թուրք փորձագետի կարծիքով՝ պետք է մտածել միայն խաղաղության մասին և դրան հասնել բանակցության միջոցով: Մեր երկրում Հնդկաստանի դեսպանը նշել է, որ Հնդկաստանն ու Իրանը սերտորեն գործակցում են «Հյուսիս-հարավ» նախաձեռնության ուղղությամբ, և իր երկիրը պատրաստ է մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, շարունակել գործակցությունը պաշտպանության ոլորտում: Մեր երկրի դիրքորոշումը վերահաստատել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ընդգծել՝ Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր նախաձեռնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման համար:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: