Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները վերահաստատում են ուժի կիրառումից զերծ մնալու հանձնառությունը և մտադիր են իրենց և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Այդ մասին ասված է ՀԱՊԿ խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։
Փաստաթուղթը նաև ընդգծում է «անհատական և կոլեկտիվ ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի», և նշվում է ՀԱՊԿ երկրների մտադրությունը՝ «շարունակել համատեղ գործունեությունը Կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության պահպանման և ապակայունացնող ազդեցությունները կանխարգելելու ուղղությամբ»։
Բացի դրանից՝ հռչակագրում նշվում է, որ «աշխարհում զինված հակամարտությունների կարգավորումը և իրադրության կայունացման հասնելը հնարավոր է՝ հաշվի առնելով անվտանգության ոլորտում երկրների շահերը, քաղաքական-դիվանագիտական միջոցների ամբողջ համալիրի օգտագործումը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների, ինչպես նաև անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների, արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերին Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել: