Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ելույթ ունենալով ԵՄ-Հասարակական կազմակերպություններ Մարդու իրավունքների 25-րդ ֆորումում, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը: Բորելը նշել է, որ վերջին տարիներին նկատվում է կոշտ ուժի քաղաքականության վերադարձ, երբ ավելի ու ավելի շատ հակամարտություններ են լուծվում ուժի միջոցով: Նա որպես օրինակ է բերել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:
«Օրինակ՝ տեսեք, թե ինչ է տեղի ունեցել Ադրբեջանում և Հայաստանում։ Վաղուց սառեցված հակամարտության ելքը վճռվեց ռազմական միջամտությամբ, ինչը 150 հազար մարդու ստիպել է տեղահանվել մեկ շաբաթվա ընթացքում: 150 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը և փախչել։ Իսկ միջազգային հանրությունը զղջաց, մտահոգություն հայտնեց, հումանիտար աջակցություն ուղարկեց, բայց այնուամենայնիվ ամեն բան եղավ ուժի կիրառմամբ»,- նշել է Բորելը:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: