ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից հայտնում են, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ:
Նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ինկասացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:
Հիմնական զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը: Հարակից զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, հանձնաժողովի անդամներ Վահագն Ալեքսանյանը և Քրիստինե Պողոսյանը:
Նախագծերը բազում քննարկումներից հետո ստացան դրական եզրակացություն: