Լիբանանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ:
Հանդիպմանը քննարկվել են ներլիբանանյան և տարածաշրջանային օրակարգերի հարցեր, անդրադարձ է կատարվել Միջին Արևելքում և Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերներին: