Ռուսական կողմը Հայաստանի վճարած գումարի դիմաց որևէ զենք դեռ չի մատակարարել: Այս մասին էլ խորհրդարանում լրագրողներին տեղեկացրել է պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը, հավելել՝ զենքի մատակարարման պայմանագիրը դեռ ուժի մեջ է։
Հարցին՝ հայկական կողմը վճարած գումարի դիմաց զենք ստանալու ակնկալիք դեռ ունի՞, Սարգսյանը պատասխանել է՝ հույս միշտ կա։ Խոսքը, ոչ պաշտոնական տվյալներով, 250 մլն դոլարի գործարքի մասին է: